|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Պենտագոնի նախկին կապալառուն ձերբակալվել է՝ Ռուսաստանի օգտին լրտեսելու փորձի կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով նախարարության հաղորդագրությանը։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ Հարավային Դակոտայում ձերբակալվել է 63-ամյա Ջոն Ռոուվ կրտսերը, որը թեստավորման աշխատանքներ էր իրականացնում պաշտպանության նախարարության պայմանագրով։ Նրան մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա կառավարությանը գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար, որը վերաբերում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:
«ՌԻԱ Նովոստի»-ն, ՀԴԲ-ին հղումով, հայտնում է նաև, որ նախկին կապալառուն որևէ կերպ կապ չի ունեցել Մոսկվայի հետ։ Այսպիսով, ծառայության տվյալներով, Ռոուվ կրտսերը դարձել է ամերիկյան հատուկ ծառայությունների կեղծ գործողության զոհը, երբ համաձայնել է համագործակցել ՀԴԲ գործակալի հետ, որը ներկայացել է որպես «ռուսական իշխանությունների գործակալ»։