|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի կողմից Ղրղզստանում պետական հեղաշրջման նախապատրաստման մասին տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեին:
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն նոյեմբերի 26-ին Lenta.ru ինտերնետային կայքի «Թուրքիան բռնվել է Ղրղզստանում պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ» հրապարակման առնչությամբ հայտարարում է, որ այն կեղծ է և չի ներկայացնում իրականությունը։
Ղրղզստանը պաշտոնապես հայտարարում է, որ օտարերկրյա պետություններից ոչ մեկը չի կարող միջամտել երկրի ներքաղաքական գործերին, և Ազգային անվտանգության պետական կոմիտեն թույլ չի տա որևէ միջամտություն, ինչպես նաև արտաքին ուժերի փորձերը՝ ազդել հասարակության և պետության գործընթացների վրա։
Միևնույն ժամանակ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը նոյեմբերի 25-ին զգուշացրել է, որ որոշ քաղաքական գործիչներ զինված հեղաշրջում են ծրագրում։
Ավելի վաղ Ղրղզստանում ճնշվել էր իշխանությունը ուժով զավթելու փորձը։