|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանում կան ուժեր, որոնք պետական հեղաշրջում են նախապատրաստում խորհրդարանական ընտրություններից հետո, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է РИА Новости-ն։
«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջման», - ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ հեղաշրջումը ծրագրվել է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, այս անգամ ապստամբության փորձին կներգրավվեն դիտորդներ։
«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում իշխանությունը հակաժողովրդավարական ճանապարհով զավթելու համար, և դրանում ներգրավված են տեղական մոնիտորինգային կազմակերպությունները»,- պարզաբանել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։