|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Տեղեկությունը ակնհայտ կեղծ է։ Այս պահի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անց է կացվում Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք, ինչը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է։
Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին»։
Հիշեցնենք՝ լուսանկարներ էին տարածվում, որ Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը: