|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Մոսկվային կոչ է անելու կանխել Սիրիայի հյուսիսում թուրք զինվորականների վրա քուրդ զինյալների հարձակումները. հաղորդում է Bloomberg-ը:
«Անկարան ցանկանում է, որ Ռուսաստանը կանխի թուրք զինծառայողների վրա հարձակումները քրդական զինյալ խմբավորումների անդամների կողմից, որոնք գործում են ռուսական ուժերի կամ Մոսկվայի աջակցությունը վայելող սիրիական ուժերի վերահսկողությամբ»,- անդրադառնալով Սոչիի հանդիպման ժամանակ Էրդողանի առաջնահերթություններին՝ ասել է թուրք պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ:
Ըստ գործակալության՝ խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ PKK/YPG քրդական կազմակերպությունը պետք է լքի Մանբիջ և Թել Ռըֆաթ քաղաքները, ինչպես համաձայնեցված է եղել Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2019 թվականին։