|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտնի հետ, որի ժամանակ քննարկվել է երկու օր առաջ Սիրիայի Իդլիբ քաղաքի մոտակայքում թուրքական զինուժի վրա հրետանային հարձակումը, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, սպանվել էր 5, վիրավորվել 9 թուրք:
Էրդողանը հայտնել է, որ թուրք զինվորների վրա հարձակումը խախտում է Սիրիայում խաղաղություն հաստատելուն ուղղված համատեղ ջանքերը: Միևնույն ժամանակ թուրք ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան նմանատիպ այլ իրավիճակների ժամանակ կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ թուրք զինվորները, որոնք «գնում էին Իդլիբ՝ բախումները կանխելու», հայտնվել էին Սիրիայի կառավարական ուժերի հրետանու կրակոցների տակ: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Իդլիբի 54 թիրախներին, իսկ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն էլ հայտնել էր, որ «ոչնչացվել էր 76 սիրիացի զինվոր: Ռուսաստանը հայտարարել էր, որ միջադեպի պատճառն այն էր, որ Թուրքիան չէր տեղեկացրել ռուսական կողմից առաջ շարժվելու մասին»: