|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՆԱՏՕ-ն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ եւ առաջարկում է օգտագործել դրա համար գոյություն ունեցող խողովակները, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Կարեւոր է ՌԴ հետ երկխոսության համար օգտագործել առկա համաձայնեցված խողովակները, որպեսզի դա լինի բովանդակալից երկխոսություն այն ձեւաչափերի շրջանակներում, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ուստի մենք առաջարկել ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնել: Մինչ այժմ Ռուսաստանը դրական չի արձագանքել դրան», - ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ հունիսի 14-ին կայանալիք դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ: