|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը համար մեկ սպառնալիքն է Մեծ Բրիտանիայի համար: Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
Նրա խոսքով՝ ռուսական սուզանավերը նավարկում են Մեծ Բրիտանիայի ամբողջ առափնյա մասում, իսկ նավերը «պարբերաբար այցելում են» բրիտանական ջրեր:
Ուոլեսը բացատրել է, որ 2020 թվականին տեսել են 26 ռուսական նավեր և 1 սուզանավ, իսկ 2013 թվականից ի վեր գրանցվել է 150 նման դեպք:
«Որպես կանոն՝ ռուսական նավերը մտնում են Լա Մանշ կամ Հյուսիսային ծով, բայց 2020 թ.-ի վերջին, շատ երկար ժամանակ անց առաջին անգամ, ռուսական սուզանավ նկատվեց Իռլանդական ծովում: Բրիտանացիներն արդեն փորձել են տարբեր մեթոդներ՝ ապաէսկալացիային հասնելու համար, բայց այս պահին դժվար է կանխատեսել իրավիճակի հետագա զարգացումը»,- ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը՝ հիշեցնելով, որ խոսքը «երկրի մասին է, որը սպանել է մարդկանց Սոլսբերիում»: