|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությանը: Ջոնսոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ գործողությունները համեմատել է հիտլերյան ագրեսիայի հետ և նշել, որ Լեհաստանը 1939 թ. հայտնվել էր ֆաշիստական մուրճի և կոմունիստական զնդանի միջև. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ջոնսոնի այս հայտարարությունը, որն արվել է Երկրորդ համաշխարհայինի 80-րդ տարելիցի կապակցությամբ, զարմանք է առաջացնում: ԽՍՀՄ գործողությունները Լեհաստանի արևելյան շրջաններում (Արևմտյան Լեհաստանում և Արևելյան Բելառուսում) համեմատվում են հիտլերյան գործողությունների հետ, ինչն անընդունելի է: Պետք է հիշել, որ բրիտանական դիվանագիտությունն է խթանել նացիստական նվաճողական քաղաքականությունը, ինչպես նաև խոչընդոտել հականացիստական դաշինքի ստեղծմանը, որի նպատակը նույն Լեհաստանի պաշտպանությունն էր»,- նշվում է հայտարարության մեջ: