|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ներկայացրել է երկրի զինված ուժերի արդիականացման ռազմավարություն, որում նշվում է Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին:
«Ռուսաստանը շարունակում է ամենամեծ միջուկային, ռազմական և հիբրիդային սպառնալիքը ներկայացնել եվրոպական անվտանգության համար: Ռուսաստանի զինված ուժերի արդիականացումը, պետական բոլոր գործողություններին ինտեգրվելու կարողությունը և ռիսկի նկատմամբ կրքի մեծացումը Ռուսաստանին դարձնում են հմուտ և անկանխատեսելի դերակատար», ասվում է փաստաթղթում:
Ռազմավարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը ներդրումներ է կատարում սուզանավային ռազմական նավատորմի, ստորջրյա սարքավորումների ոլորտում, որոնք կարող են վնասել հաղորդակցման ստորին մալուխները, նաև տորպեդներ է ստեղծում, որոնք կարող են միջուկային մարտագլխիկ հասցնել թշնամու ափերին:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը նաև կարծում է, որ Ռուսաստանը կարող է ճշգրիտ հարվածներ հասցնել մեծ հեռավորության վրա, ինչը զրկում է Միացյալ Թագավորությանը և նրա դաշնակիցներին «գործողության ազատությունից՝ հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի օգնությամբ»: Դրանով Ռուսաստանը սպառնում է Մեծ Բրիտանիայի`«Եվրոպայում, Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում աջակցելու և շահերը պաշտպանելու կարողությանը»։