|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հաղորդակցությունների հարցերով ԱՄՆ դաշնային հանձնաժողովը (FCC) պաշտոնապես հայտարարել է, որ հեռահաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող չինական Huawei և ZTE ընկերությունները սպառնալիք են ազգային անվտանգությանը. տեղեկացնում է Yerkir.am-ը` ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Huawei Technologies Company-ի (Huawei)-ի և ZTE Corporation-ի (ZTE) մայր և դուստր ընկերություններից, FCC-ի անցյալ տարվա նոյեմբերին ընդունված որոշման համաձայն, արգելվում է ծառայություններ ու սարքավորումներ ձեռք բերել: FCC-ի ղեկավար Աջիթ Փայի խոսքով` երկու ընկերությունն էլ կապ ունեն Չինաստանի կոմունիստական կուսակցության և զինվորականության հետ, նաև, ՉԺՀ-ի օրենքների համաձայն, պարտավոր են համագործակցել չինական հետախուզության հետ:
«Այսօրվա հանձնարարականներով, որոնք հիմնված են ապացուցողական մեծ բազայի վրա, FCC-ն Huawei-ն ու ZTE-ն ընդգրկել է ԱՄՆ հեռահաղորդակցության ցանցերի անվտանգության և մեր` 5G-ի հետ կապված ապագայի սպառնալիքների ցուցակում»,- ասվում է FCC-ի հայտարարության մեջ: