|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լոնդոնի Քենոտաֆի հուշահամալիրի մոտ ապրիլի 22-ին հավաքվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների և երկու պալատների ներկայացուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։
Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնաժողովը՝ գրառում կատարելով X միկրոբլոգում։
Միջոցառման ընթացքում խորհրդարանականները հանդես են եկել կոչով` ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն։