|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Երեւանից հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս եւ հայ ժողովուրդներին կապում են ամուր բարեկամական կապերը։ Մենք տրամադրված ենք հետագայում նույնպես ամրապնդելու ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում։ Այս ֆոնին Երեւանի հայտարարությունները, թե «ռուսական ներկայությունն անվտանգության համար որոշակի սպառնալիքներ է ստեղծում՝ անհեթեթություն է։ Տասնամյակներով մեր զինվորականները, սահմանապահները իրենց ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, պահպանում են նրա սահմանները։ Սա օբյեկտիվ իրականություն է, որն անհնար է հերքել։ Միեւնույն ժամանակ, ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ ռուսական ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ արկածախնդիրները, որոնք նախընտրում են մեր զինվորականներին մատնացույց անել դուռը, իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետեւանքների համար»։