|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ պետդեպարտամենտի Կրոնի ազատության մասին ամենամյա զեկույցում Ադրբեջանին վերաբերող բաժինը բազմաթիվ հղումներ է պարունակում Արցախի հայկական հուշարձանների վիճակի վերաբերյալ: Վերջին պատերազմի ժամանակ արձանագրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծման փաստը, և, ըստ պետդեպի, տեղեկություններ չկան առ այն, որ հայկական կողմը եկեղեցին կիրառել է ռազմական նպատակներով:
Պետդեպը շեշտում է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահները Դադիվանքը վերցրել են պաշտպանության տակ:
«Նախագահ Ալիևի հրապարակային ելույթը, ըստ որի՝ Քելբաջարի եկեղեցիները պատկանում են Աղվանքի հինավուրց պետությանը, հայերի մոտ մտահոգություն է առաջացրել, որ Ադրբեջանը կարող է փորձել խզել որոշ կրոնական վայրերի կապը իրենց հայկական ժառանգության հետ»,- ասվում է զեկույցում:
Պետդեպարտամենտը մատնանշել է նաև Մեխակավանում Կանաչ մատուռի և Սուրբ Աստվածածին եկեղեցիների դեմ վանդալիզմը: Հատկանշական է, որ ԱՄՆ պետդեպարտամենտն օգտագործել է հայկական Մեխակավան անունը՝ թյուրքական Ջաբրայիլ անվան փոխարեն: