|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անցյալ տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը երկու երկրների միջև հարաբերությունների նոր էջ բացելու հնարավորություն է. հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը։
«Անվտանգություն, կայունություն, խաղաղություն և զարգացում ապահովելու հնարավորությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Եթե Հայաստանի ղեկավարները լսեն Թուրքիայի դիրքորոշումը և շահագրգռված լինեն խաղաղության հարցում, դրանից կշահի ողջ տարածաշրջանը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով»,- ասել է թուրք նախարարը: