|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է երկրում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջոֆրիի հետ. հաղորդում է haber.sol.org.tr կայքը:
Թուրքիայի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Աքարը Ջոֆրիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Եփրատի արևելքում անվտանգության գոտու ստեղծումը և Սիրիայում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Աքարն իր անհանգստությունն է հայտնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների և ահաբեկչական խմբավորումների պարագլուխների (քրդերի) միջև Սիրիայում կայացած հանդիպումների վերաբերյալ: Կողմերը համաձայնության են եկել, վաղվանից սկսած, շարունակել երկու երկրների ռազմական պատվիրակությունների միջև համատեղ աշխատանքները»: