|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսևին այսօր հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները։
Քննարկվել են նաև քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համատեղ նախագծերը, բանկային և հյուպատոսական հարցերը, նաև այլ ոլորտներին առնչվող երկկողմ հարաբերությունները։
Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերին, տարածաշրջանային համագործակցությանը և կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների ձևաչափերին։