|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Yerkir.am-ը հայտնել էր, որ իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը և պահանջում են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հանդիպում, որպեսզի հասկանան՝ ի՞նչ է տեղի ունենում Տավուշի սահմաններին։
«Մեր պահանջն է, որ մարզպետը ընդամենը պարզաբանում տա, որ Տավուշից հող չեն հանձնելու»,- ասել էին բողոքի ակցիայի մասնակիցները։
Իջևանից՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը նշել էր, որ պարզաբանում են ուզում Տավուշի մարզպետից՝ հասկանալու համար Տավուշի հողերի հետագա ճակատագիրը։
Մարտի 9-ի երեկոյան կայացել է բողոքի ակցիայի մասնակիցների հանդիպումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որի ընթացքում բարձրացվել և քննարկվել են մի շարք մտահոգիչ հարցեր:
Yerkir.am-ը ստորև ներկայացնում է նշյալ հանդիպման տեսագրությունը։