|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ուրբաթ հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ. հայտնում է ТАСС-ը` Վրաստանի նախագահի աշխատակազմին հղումով:
Մարգվելաշվիլին և ակցիայի նախաձեռնող Զազա Սարալիձեն հանդիպում են ունեցել խորհրդարանի շենքի մոտ տեղադրված վրաններից մեկում:
Հիշեցնենք, որ երեկվանից Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել: Բանն այն է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածվողին է դատարանը մեղավոր ճանաչել։ Դատարանի որոշումը բողոք էր առաջացրել: Ակցիայի մասնակիցների կարծիքով` հետաքննությունն արդար չի եղել, և փորձ է արվում պատժից ազատել միջադեպի մասնակիցներից մեկին` դատախազության նախկին աշխատակցի որդուն: