|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:
«Sputnik V-ի օգտագործման թույլտվություն տված ԱՊՀ երկրների շարքում Ռուսաստանի գործընկերների թիվը անընդհատ աճում է: Այսօր մենք հայտարարում ենք Հայաստանի առողջապահության նախարարության կողմից Sputnik V-ի հաստատման մասին, որը թույլ է տալիս երկրին սկսել բնակչությանը պատվաստել աշխարհում լավագույն կորոնավիրուսային պատվաստանյութերից մեկով»,- ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը: