|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է կիրառել կորոնավիրուսի դեմ հնդկական Covaxin պատվաստանյութը։ Այս մասին կազմակերպությունը հայտնել է Twitter-ում։
ԱՀԿ-ն նշել է, որ դեղամիջոցի արդյունավետությունը 78% է, որը ձեռք է բերվում երկրորդ դեղաչափից 2 շաբաթ կամ ավելի օրեր անց: Կազմակերպությունը նաև նշել է, որ պատվաստանյութը հարմար է «ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար՝ պահպանման պարզ պահանջների պատճառով»։
Ավելի վաղ ԱՀԿ-ն թույլատրել էր նաև Pfizer/BioNTech, Janssen-ի պատվաստանյութերըը, դեղամիջոցի երկու տարբերակ AstraZeneca-ից, ամերիկյան Moderna ընկերության մշակածը, չինական Sinopharm-ը և Sinovac-ը: