|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի առողջապահության նախարարությանը կից դեղերի և սննդամթերքի վերահսկման կազմակերպությունը թույլատրել է ռուսական Sputnik V պատվաստանյութի կիրառում. ասել է կարգավորիչ մարմնի ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը հաջողությամբ գրանցվել է Իրանում, և Թեհրանը հույս ունի շուտով սկսել համատեղ արտադրություն՝ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Գամալեյայի հետազոտական ինստիտուտից տրվել է Sputnik V պատվաստանյութի անհապաղ օգտագործման թույլտվություն»,- գրել է պաշտոնյան Twitter-ում՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել կազմակերպության հանձնաժողովի նիստից հետո, որը որոշում է արտադրված և ներմուծվող դեղերի պիտանիությունը: