|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Sputnik-V պատվաստանյութի մատակարարման հարցն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի ղեկավարը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանել է լրագրողների հարցերին. հաղորդում է Anadolu-ն:
Ըստ Էրդողանի՝ ռուսական կողմի հետ բանակցություններից հետո, Sputnik-V պատվաստանյութի մատակարարումները Թուրքիա կսկսվեն մոտ ապագայում:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը հայտնել է, որ Թուրքիան հավանություն է տվել ռուսական պատվաստանյութի կիրառմանը՝ դառնալով 63-րդ պետությունը, որը կիրառում է այն։
Օրեր առաջ էլ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել էր, որ ներկրվելու է 50 մլն խմբաքանակ։