|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում լուրջ սպառնալիք է ներկայացնում և կարող է նույնիսկ հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, որին աշխարհը պատրաստ չէ։
Ըստ APA-ի՝ UNIAN-ին հղումով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իռլանդացի բլոգեր Քեյլին Ռոբերտսոնի հետ հարցազրույցում։
Զելենսկին նշել է, որ լայնածավալ պատերազմի սկզբում Ռուսաստանը ակտիվորեն օգտագործել է Իրանից փոխանցված զենքը Ուկրաինայի դեմ, իսկ այժմ Իրանը նմանատիպ տեխնոլոգիաներ է օգտագործում Մերձավոր Արևելքի հակամարտությունում և հարձակվում ամերիկյան բազաների վրա։ Ուկրաինական հետախուզությունը ռուսական բաղադրիչներ է հայտնաբերել նաև պատերազմում օգտագործված Shahed անօդաչու թռչող սարքերում։
Նա նշել է, որ եթե հակամարտությունը չավարտվի մինչև աշուն, այն կարող է վերածվել երկարատև պատերազմի՝ գլոբալ հետևանքներով։