|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը միմյանց շնորհավորել են ծննդյան եւ ամանորյա տոների կապակցությամբ:
«Քննարկվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում համագործակցության հարցեր՝ շեշտը դնելով պատվաստանյութերի համատեղ արտադրության հնարավոր հեռանկարների վրա: Պայմանավորվել են այս թեմայով շփումները շարունակելու մասին երկու երկրների առողջապահության նախարարությունների եւ այլ ճյուղային կառույցների միջեւ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել նաեւ ներուկրաինական կարգավորման որոշ ուղղությունների, առաջին հերթին մինսկյան «Միջոցառումների համալիրի» եւ «նորմանդական» գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում: