|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Բրազիլիայի Առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող Anvisa ազգային գործակալությունը թույլատրել է Բրիտանիայում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն սկսել կամավորների վրա. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նշելով՝ Anvisa-ից տեղեկացրել են, որ պատվաստանյութը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից: Այն փորձարկելու մասին հայտը ներկայացրել է Astrazeneca անգլո-շվեդական դեղագործական ընկերության բրազիլական բաժանմունքը:
ChAdOx1 nCov-19 անվանումն ստացած պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները կենդանիների վրա, ինչպես նաև կլինիկական փորձարկումների առաջին փուլը մարդկանց վրա անցկացվել են Անգլիայում: Արդյունքները վկայում են, որ այն անվտանգ է:
Հիշեցնենք՝ այս պահին դրությամբ, Բրազիլիան կորոնավիրուսով վարակման ցուցանիշով երկրորդ երկիրն է ողջ աշխարհում. այստեղ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 560 հազար դեպք։