|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
AstraZeneca դեղամիջոցներ արտադրող բրիտանական ընկերության COVID-19-ի դեմ հնարավոր պատվաստանյութը օրգանիզմը վարակից կպաշտպանի մոտ մեկ տարի. այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Պասկալ Սորիոն, գրում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն սկսել է պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա, առաջին փուլը շուտով կավարտվի. «Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք կստանանք կլինիկական փորձարկումների արդյունքներ: Զուգահեռաբար, իրականացվելու է արտադրությունը»,- ասել է Սորիոն:
Միևնույն ժամանակ նա շեշտել է՝ արդեն հոկտեմբերին AstraZeneca-ն պատրաստ կլինի մատակարարել պատվաստանյութը: