|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք են բերել կորոնավիրուսի «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու պայմանավորվածություն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ բանակցություններն ավարտվել են: Մոտ ժամանակներս մենք ականատես կլինենք Իրանում պատվաստանյութի արտադրությանը»,- նշել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Փետրվարի 9-ին Իրանում մեկնարկել են ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստումները: