|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Լիբիայի Միսրաթա քաղաք ուղևորվելու ճանապարհին Լիբիայի Ազգային բանակի կողմից բռնագրավվել է թուրքական նավը, որի 17 հոգանոց անձնակազմից 9-ը թուրքեր էին։
Լիբիայի մեծ մասը վերահսկող մարշալ Խալիֆե Հաֆթարի մամուլի խոսնակ Ահմեդ էլ Միսմարին սոցցանցերի իր օգտահաշվում հայտարարել է, որ «Մեբրուկա» անունով բեռնատար նավը մտել է արգելված տարածք և, չպատասխանելով հնչեցված կոչերին, Հաֆթարի ուժերն այն տեղափոխել են Ռաս էլ Հիլալ նավահանգիստ։
Անձնակազմից 9-ը թուրք են, 1-ը՝ ադրբեջանցի, 7-ը՝ հնդիկ։