|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում բռնագրավվել է զինամթերէ տեղափոխող սիրիական նավ:
Նա չի ասել, թե նավը որտեղ եւ երբ է կանգնեցվել, սակայն հայտարարել է, որ թույլ չի տա, որ Թուրքիայի օդային եւ ջրային սահմանով սիրիական զենք տեղափոխեն. տեղեկացնում է CNNը:
Սիրիական իշխանությունները դեռ չեն արձագանքել միջադեպին:
Էրդողանը պարբերաբար քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին Սիրիայի փողոցներում տիրող ցույցերի եւ անկարգությունների համար եւ հայտարարել, որ բռնակալների դարաշրջանն ավարտվել է: