|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն իր տիկնոջ հետ երգել է Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախմբում`կատարելով «Թուրք եմ» երգը։
Ըըստ Haberturk-ի` երգչախմբի` մոտ 1 ժամ տեւած համերգի ժամանակ հնչել են երգեր հայերեն, թուրքերեն, եբրայերեն եւ արաբերեն լեզուներով:
Համերգի ավարտին Արընչը խոսել է ազգային փոքրամասնությունների ունեցվածքը վերադարձնելու` կառավարության որոշմանը: «Ինչպես բռնագրավել ենք այդ ունեցվածքները, այնպես էլ դրանք վերադարձնելու ենք համայնքներին։ Դա Թուրքիայի համար պատվի հարց է»,- ասել է նա:
Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբը ձևավորվել է 2007թ. Հաթայի նահանգապետարանի կողմից։ Երգչախմբում ընդգրկված են քրիստոնեության, հուդայիզմի և իսլամի հետևորդներ, տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր։ Երգչախումբը 2012թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներից է: