|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ինչպես հայտնի է 2020 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կայացրած որոշումներով Գերմանիան, Եվրոպական միության անդամ մյուս երկրները և Շվեյցարիան հրաժարվել են Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրել և փակել են սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ավելի ուշ հայտարարվել էր, որ օգոստոսին ևս հարցը քննարկման կդրվի և համաճարակային իրավիճակով պայմանավորված հնարավոր է սահմանները բացվեն։
Սահմանների բացման նախնական ամսաթիվ էր նշվել օգոստոսի 31-ը։
Սակայն թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հավանաբար սահմանները բացելու մասին որոշում չի կայացվի և օգոստոսի 31-ից հետո էլ ԵՄ երկրներն անհասանելի կլինեն Թուրքիայի քաղաքացիների համար։