|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի սահմանները ծայրահեղ դեպքում մինչև հունիսի 15-ը փակ կմնան.այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ մայիսի 11-ին կարանտինի մեղմացումից հետո երկրի սահմանները փակ կմնան մինչեւ հետագա ծանուցում։
Բացի այդ՝ վարչապետ Էդուարդ Ֆիլիպն ասել է՝ երկիրը երկուշաբթի օրվանից, մայիսի 11-ից, կսկսի աստիճանաբար վերացնել սահմանափակումները, սակայն որոշ սահմանափակումներ կպահպանվեն փարիզյան տարածաշրջանում, որտեղ նոր կորոնավիրուսը դեռեւս շրջանառվում է։
«Երկուշաբթի օրվանից մենք աստիճանաբար կհանենք կարանտինը, սակայն երկիրը բաժանվել է երկու մասի՝ վիրուսը որոշ շրջաններում, հատկապես Իլ դե Ֆրանս տարածաշրջանում ավելի արագ է տարածվում»,- մանրամասնել է նա։
Հավելվում է նաև, որ Ֆրանսիայի այլ մասերում միջնակարգ դպրոցները, սրճարանները եւ ռեստորանները կարող են բացվել հունիսի սկզբից, եթե վարակման մակարդակը ցածր մնա։