|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի եւ Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ փակ են լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Թումո զարգացման կենտրոնը. հայտնում է Yerkir.am-ը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Թումոցինե՛ր եւ ծնողնե՛ր, Հայաստանի եւ Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ փակ են: Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ եւ բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»։