Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այս տարվա հունիսին Չեխիայում ոստիկանությունը սպառազինություն գողանալու ապօրինի գործարքի համար ձերբակալել է ռուս դիվանագետի: Այս մասին այսօր հայտարարել է Չեխական ռադիոն:
Դիվանագետը ձերբակալվել է Պրահայի մերձակայքում գտնվող Ռժիչանի քաղաքում: Ոստիկաններն նշում են, որ նա ապօրինի է գնել դիպուկահար հրացանի փամփուշտներ և այլ տեսակի զինամթերք: Քանզի Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը դիվանագիտական անձեռնմխելիություն է ունեցել, նրան շտապ ազատ են արձակել. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չեխական ռադիոյի տեղեկություններով, խոսքը գնում է Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի բաժնի աշխատակիցներից մեկի մասին: Դիվանագետը դեպքից հետո լքել է Չեխիան: