|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Փարիզում 95 տարեկան հասակում մահացել է դիվանագետ, ֆրանսիական Դիմադրության շարժման ներկայացուցիչ Ստեֆան Էսելը. հայտնում է France-Presse-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էսելը գերի է վերցվել նացիստների կողմից և պահվել համակենտրոնացման ճամբարում: Պատերազմից հետո նա աշխատել է որպես դիվանագետ: Մասնավորապես Էսելը մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տեքստի կազմավորման աշխատանքերին: