|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը իր ուղերձում շնորհավորել է սիրիացի գործընկեր Համմուդ Սաբբահին վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ Իրանը կշարունակի աջակցել սիրիական կառավարությանը և ժողովրդին: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Քալիբաֆը իր գործընկերոջը հավաստիացրել է, որ իրանական և սիրիական խորհրդարանները կշարունակեն ռազմավարական փոխգործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Նա նաև շեշտել է երկու երկրների խորհրդարանների կողմից տնտեսական համագործակցության պահպանումն ու զարգացումը:
Քալիբաֆը իր ողջույններն է փոխանցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչպես նաև հարգելի ժողովրդին՝ հույս հայտնելով, որ երկու պետությունների միջև դրական և կառուցողական համագործակցության կշարունակվի: Նա առողջություն և հաջողություններ է մաղթել Սաբբահին, սիրիացի օրենսդիրներին, ինչպես նաև կառավարությանը: