|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի շինարարությանը: Այդ մասին շաբաթ օրը դարձյալ հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին:
«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու՝ մեր պատրաստակամության մասին»,- նրա խոսքը մեջբերում է ILNA գործակալությունը:
Ըստ պաշտոնյայի՝ «խոսքը նոր միջանցքի մասին է, բացի այլընտրանքային Գորիս-Կապան մայրուղուց, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»:
Նա նշել է, որ այսօր կա Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգը Երևանի հետ կապող երթուղի: «Այս ճանապարհի մոտ 21 կիլոմետրը, ըստ վերջին փոփոխությունների, համարվում է Ադրբեջանի մաս»,- հավելել է փոխնախարարը:
Նրա խոսքով, «ադրբեջանական կողմը վճարներ է գանձում այս կարճ հատվածն անցնելու համար, որտեղ կա միայն մեկ անցակետ»: «Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ճանապարհ, որպեսզի երթուղին այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և բավարարում է նրանց կարիքները»,- ասել է Խադեմին: