կարևոր
670 դիտում, 59 րոպե առաջ - 2026-08-19 19:05
Աշխարհ

ԱՄՆ-ը տարածաշրջանից «արժանապատիվ ելք» է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ

ԱՄՆ-ը տարածաշրջանից «արժանապատիվ ելք» է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ օտարերկրյա տերությունները աստիճանաբար կորցնում են ազդեցությունը Մերձավոր Արևելքի երկրների միջև հարաբերությունների վրա, և ձևավորվող տարածաշրջանային կարգում նրանց այլևս տեղ չի լինի։

Ինչպես հաղորդում է Tasnim-ը, Ղալիբաֆը այս հայտարարությունն արել է չորեքշաբթի օրը Իրաք կատարած այցի ընթացքում, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի հիշատակին։ Երկուսն էլ սպանվել էին 2020 թվականի հունվարին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով։

Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ որ ԱՄՆ-ը տարածաշրջանից «արժանապատիվ ելք» է փնտրում, իսկ Իսրայելի «Գետից մինչև ծով» նախագիծը վերածվել է անկատար երազանքի։