|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով երկրի կառավարության գերատեսչություններին պարտավորեցվում է գնել որոշակի տեսակի դեղեր բացառապես ամերիկյան արտադրողներից:
«Վերջերս ես ստորագրեցի նոր հրաման, որի նպատակն է ապահովել, որ մենք գնենք ամերիկյան դեղամիջոցներ, երբ խոսքը վերաբերում է հիմնական դեղամիջոցներին: Գործադիր կարգադրությունը կպահանջի ԱՄՆ կառավարական գերատեսչություններին ձեռք բերել բոլոր անհրաժեշտ հիմնական դեղերը ամերիկացի մատակարարներից», - հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ հրամանագիրը վերացնում է նաև «ավելորդ օրենսդրական խոչընդոտները» տեղական արտադրողների համար: Թրամփի խոսքով՝ այս միջոցը, ի թիվս այլ բաների, կօգնի կանխել դեղամիջոցների գների բարձրացումը, ինչպես նաև «թույլ կտա ամերիկյան ընկերություններին մրցել համաշխարհային մակարդակում»:
Միացյալ Նահանգներում վաճառվող դեղագործական արտադրանքի շուրջ 72% -ը արտադրվում է այլ երկրներում, ներառյալ Չինաստանում: