|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` հուլիսի 30-ին, Երուսաղեմի Տաճարի լեռան վրա բախումներ են տեղի ունեցել հրեաների ու մուսուլմանների միջև. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է mignews.com-ը:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով` 5 պաղեստինցի է ձերբակալվել Ալ Աքսայի մզկիթում:
Առավոտյան հերթեր են գոյացել լեռան վրա, որովհետև, կորոնավիրուսով պայմանավորված, ոստիկանությունը թույլատրել է 20 հոգանոց խմբերի մուտքը: Պաղեստինցիները փորձել են չթույլատրել հրեաների ներկայությունը Տաճարի լեռան վրա:
ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին կոչ է արել չհեռանալ Տաճարի լեռից և արգելել հրեաների աղոթքն այնտեղ: Հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, որ «սիոնիստները շարունակում են իրականացնել Ալ Աքսայի գրավման ու պղծման իրենց ծրագրերը»:
Հորդանանի ԱԳՆ-ն է անդրադարձել միջադեպին` դատապարտելով հրեաների բարձրանալը Տաճարի լեռան վրա: Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը «թույլատրել է հարյուրավոր հրեա ծայրահեղականների, իսրայելական ոստիկանության պաշտպանության տակ, ներխուժել Ալ Աքսայի մզկիթը»:
«Այն, ինչ այսօր տեղի է ունեցել Ալ Աքսայում, ամբողջ աշխարհի մուսուլմանների զգացմունքներն է վիրավորում»,- ասել է Հորդանանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա նախազգուշացրել է հետևանքների մասին և կոչ արել հարգել մզկիթի կարգավիճակը: Հորդանանը դիվանագիտական ուղիներով պաշտոնական նոտա է հղել և կոչ արել Իսրայելին` «հարգել հավատացյալների զգացմունքներն ու դադարեցնել սադրանքները»: