|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելական The Jerusalem Post թերթը աշխարհի ամենաազդեցիկ հրեա է անվանել ChatGPT չաթբոտի սեփականատեր ամերիկյան Open AI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանի, և այս տարի Վլադիմիր Զելենսկին չի ներառել 52 անունների ցանկում, որը առաջին տեղն էր զբաղեցրել է 2022 թվականին՝ մինչդեռ ցուցակ է մտցրել «Վագներ» խմբի հիմնադիր, Եվգենի Պրիգոժինին։
Թերթն իր տարեկան վարկանիշը հրապարակում է այս օրերին նշվող Ռոշ Հաշանա տոնի՝ հրեական Նոր տարվա կապակցությամբ։
Աշխարհի ամենաազդեցիկ հրեաների վարկանիշում երկրորդ տեղում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, երրորդը՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենն է։
Ցուցակըեզրափակում է «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը՝ «հետմահու» մակագրությամբ։
Ընդհանուր առմամբ, վարկանիշն ունի 52 տող, որտեղ գրված են ինչպես Իսրայելում, այնպես էլ արտերկրում բնակվող քաղաքական, հասարակական գործիչների, գիտնականների և արվեստագետների անունները։