|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների մասին բազմաթիվ ենթադրություններ են հնչել, այդ թվում` թե իսրայելական ռազմական ինքնաթիռները կարող են օգտագործել ադրբեջանական օդանավակայանները Իրանի դեմ հնարավոր հարձակման ժամանակ: Սակայն իրականությունը այլ է. գրում է EurasiaNet.org-ը:
Վերլուծական հոդվածում նշվում է, որ երկրներից ոչ մեկը մյուսի համար ռազմավարական կարեւոր ակտիվ չէ: Արաբական պետությունների թշնամական օղակով շրջապատված Իսրայելի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը ձգտում է դեպի ոչ արաբական, «ավելի չափավոր» մահմեդական երկրի:
Իսկ Ադրբեջանը, զարգացնելով հարաբերությունները Իսրայելի հետ ցանկանում է օգտագործել Վաշինգտոնում գործող հզոր հրեամետ լոբբին` ձգտելով չեզոքացնել հայկական լոբբիի ազդեցությունը ԱՄՆ քաղաքականության վրա Հարավային Կովկասում: «Սակայն Բաքվի սպասումները այդ առումով ոչ իրատեսական են: Լեռնային Ղարաբաղը հիմնախնդիր չէ ամերիկյան հրեաների եւ իսրայելցիների համար: Եվ Վաշինգտոնում Իսրայելի կողմնակիցների զգալի մասը չի ցանկանում դիմակայել հայկական լոբբիին, հատկապես` երբ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան, ներկայումս թշնամի է ե'ւ Հայաստանին, ե'ւ Իսրայելին»,- նշվում է հոդվածում:
Ադրբեջանը, իր հերթին, չի կարող իրեն թույլ տալ հեռանալ մահմեդական երկրներից, մասնավորապես` Թուրքիայից: