|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների ցուցակում ընդգրկել է երկու ԼԳԲՏ կազմակերպություն Սանկտ Պետերբուրգից և Կրասնոդարից։
Գերատեսչության կայքի համաձայն`ցուցակը համալրել են Reverse (Կրասնոդար) և Սանկտ Պետերբուրգի ԼԳԲՏ «Վխոդ» նախաձեռնող խումբը։ Երկու կազմակերպություններն էլ ֆինանսավորվում են «Սֆերա» հիմնադրամի կողմից (2016թ. արդարադատության նախարարությունն այն մուտքագրել է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող ՀԿ-ների ռեգիստրում)։
Արդարադատության նախարարության՝ օտարերկրյա գործակալի գործառույթներ կատարող չգրանցված հասարակական միավորումների ռեգիստրում այս պահին ընդգրկված է վեց կազմակերպություն։