|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գործողությունները իրանական մարդատար ինքնաթիռի դեմ համարվում են «ավիաահաբեկչություն». այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Հնարավո՞ր է, որ միջազգային օդային միջանցքում առկա երթուղով ուղևորվող մարդատար ինքնաթիռը, որի վրա գտնվում են մեծահասակներ, երեխաներ և կանայք, մոտենա կործանիչ՝ ահաբեկելով նրանց: Կասկած չկա, որ սա ավիացիոն ահաբեկչություն է», - ասել է Ռոհանին կառավարության նիստի ընթացքում:
Նա կոչ է արել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմակայել «ավիացիոն ահաբեկչությանը»՝ ընդգծելով, որ Միջին Արևելքի երկրները նույնպես չպետք է լռեն:
Ավելի վաղ, Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հաղորդել էր, որ Իրանը պաշտոնապես հայտարարել է իր բողոքի ցույցը ICAO-ի խորհրդին՝ պահանջելով անհապաղ ուսումնասիրել իրավիճակը ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողությունների շուրջ՝ իրանական «Mahan Air» ուղևորատար ինքնաթիռի հետ կապված, որը թռչում է Թեհրանից Բեյրութ: