|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիոն ոլորտին աջակցող 36 կազմակերպության նկատմամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին նշված է գերատեսչության՝ սեպտեմբերի 8-ին հրապարակած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ Իրանի իշխանություններն այդ ոլորտն օգտագործում են զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների տեղափոխման համար։
Փաստաթղթում նշվում է, որ սահմանված միջոցներն ուղղված են նաև կեղծ ընկերությունների, օտարերկրյա միջնորդների և բեռնափոխադրման շրջանցիկ ուղիների դեմ, որոնք Իրանը օգտագործում է ամերիկյան արտադրության ինքնաթիռներ և գաղտնի տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։
OFAC-ը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել երրորդ երկրներում գործող այն ընկերություններին, որոնք աջակցում են Mahan Air-ի գործունեությանը։
«Այսօր մենք պատժամիջոցներ ենք սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք շարունակում են աջակցել Mahan Air ավիաընկերությանը։ Սա նախազգուշացում պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր գործարքներ են իրականացնում իրանական մնացած ավիաընկերությունների հետ»,-հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։