|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ պետքարտուղարությունն Իրանին ներկայացրել է նոր պահանջներ, որոնք չկատարելու պարագայում սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել պատժամիջոցներ կիրառել այն պարագայում, եթե Բուշերում գտնվող ատոմային էլեկտրակայանն ընդլայնվի և եթե Իրանից հարստացված ուրան դուրս հանվի ուրանի հանքանյութ ստանալու դիմաց: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը Թեհրանից պահանջել է նաև հրաժարվել ռադիոակտիվ նյութերի հարստացումից և պլուտոնիումի վերամշակումից:
Պետքարտուղարությունը հավաստիացնում է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի Իրանի կողմից ուրանի հարստացում, ինչպես նաև ներկայումս սահմանված քանակը գերազանցող ծավալով ծանր ջրի պահում:
Դրանից բացի, ամերիկյան իշխանությունները Թեհրանից պահանջել են Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը հաշվետվություն ներկայացնել «նախկին ռազմական ատոմային ծրագրի» վերաբերյալ:
Պետքարտուղարությունից հաղորդում են, որ իրենց իրավունք են վերապահում հետագայում խստացնել Իրանի նկատմամբ միակողմանի միջուկային սահմանափակումները:
Հավելենք, որ 2018թ. մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: