|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել է թուրքական երկու ընկերությունների և երեք ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պատժամիջոցները սահմանվում են Իրանի հետ վերջիններիս կապերի պատճառով:
Ըստ ԱՄՆ պաշտոնական Federal Register-ի` Մուրադ Թաշքըրանը և «Քոմփոզիթ Քիմիա» ընկերությունը ներառվել են ամրիկյան «սև ցուցակում» այն պատճառով, որ Իրան են մատակարարել «ամերիկյան ծագման բարձրորակ ածխածնային հյուսվածք»: Բացի այդ, Ռեշիթ Թավանը, Ֆուլյա Քալաֆաթօղլու Օգուզթյուրը և «Ռամոր գրուպ» ընկերությունը ևս հայտնվել են ամերիկյան «սև ցուցակում» «Իրանի զինված ուժերի օգտագործման համար ամերիկյան ապրանքներ ձեռք բերելու և փոխադրելու» հետ կապ ունենալու պատճառով:
Այսուհետ նշված անձանց և ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ում գործելու է արտահանման լիցենզիաների տրամադրման հատուկ ռեժիմ` «մերժման կանխավարկածով»: