|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի ռազմաբժշկական հետազոտությունների ակադեմիայի և դրա 11 գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև Չինաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Մալայզիայի մի շարք՝ էլեկտրոնիկայով զբաղվող ընկերությունների նկատմամբ: Փաստաթուղթը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«ԱՄՆ Առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն քայլեր է ձեռնարկել ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը ուղղված շարունակական սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ, որոնք կապված են Չինաստանի ջանքերի հետ՝ զարգացնելու և կիրառելու կենսատեխնոլոգիա և ռազմական օգտագործման այլ տեխնոլոգիաներ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Առևտրի նախարարության փաստաթղթում ասվում է, որ Չինաստանի ակադեմիան և նրա 11 ինստիտուտները «կիրառում են կենսատեխնոլոգիական գործընթացներ՝ աջակցելու չինական բանակին, այդ թվում՝ ունեն զենք՝ ուղեղը կառավարելու համար»:
ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն ասել է, որ Չինաստանը օգտագործում է կենսատեխնոլոգիան և բժշկական նորարարությունները «իր ժողովրդի վրա վերահսկողություն իրականացնելու և էթնիկ և կրոնական փոքրամասնություններին ճնշելու համար»:
Ինչ վերաբերում է էլեկտրոնիկայի ընկերությունների դեմ պատժամիջոցներին, մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ նման որոշում է կայացվել «ամերիկյան ապրանքները Իրանի ռազմական ծրագրերին վերահղելու կամ վերահղման փորձերի պատճառով»։