|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանը չի կարող լինել միակ կողմը, որը կատարում է իրանական միջուկային գործարքի շրջանակում պարտականությունները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դուշանբեում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության գագաթնաժողովի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև մեղադրել է գործարքի անդամներին «գոյություն չունեցող աջակցության» համար:
Ռոհանին կոչ է արել մյուս կողմերին` ջանքեր գործադրել համաձայնագիրը պահպանելու համար` նշելով, որ Թեհրանը կձեռնարկի հաջորդ քայլերը գործարքի շրջանակում պարտականությունների կատարման կրճատման ուղղությամբ, եթե այլ մասնակիցների կողմից դրական արձագանքներ չլինեն: